Փետրվարի 18-ի ընտրությունների վերաբերյալ հայտարարություններով հանդես եկան տարբեր քաղաքական ուժեր, մինչդեռ Փետրվարի 18-ի ընտրությունների վերաբերյալ երեկ հայտարարություններով հանդես եկան տարբեր քաղաքական ուժեր, մինչդեռ  քաղաքական դաշտում երկրորդ ուժ համարվող ԲՀԿ-ն դեռևս լռում է: Ավելին, անգամ տարօրինակ «պահվածք» է որդեգրել, համաձայն որի չի մեկնաբանում քաղաքական դաշտում տեղի ունեցող իրադարձությունները: Այլ կերպ ասած ԲՀԿ-ն մեկուսացել է քաղաքական դաշտից:

Yerevannews.am-ը զրուցեց ԲՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հետ, ով ցանկացած հարցի պատասխանում է հետևյալ կերպ.

«Նախագահական ընտրութունների հետ կապված որևէ հանգամանք չի մեկնաբանվում ԲՀԿ-ի կողմից: Չի քննարկվել և չի մեկնաբանվում»:

Այն հարցին, թե բացառում եք նոր կոալիցիայի ձևավորումը, Տիգրան Ուրիխանյանը նշեց.

«Կոալիցիան մեզ համար օրակարգային հարց չէ: Մենք չենք տեսնում որևէ դրդապատճառ, որը կարող է մեզ ուղղել նման քննարկումների»:

Փորձեցինք զրուցել նաև ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հետ, ով նույնպես շտապեց հայտնել նույն պատասխանը. «Նախագահական ընտրությունների, Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունների վերաբերյալ, մենք առայժմ որևէ մեկանաբանություն չենք տալիս»: