Իրանը կալանված ամերիկյան հրթիռների բեկորները կհանձնի մասնագետներին՝ մանրամասն տեխնիկական վերլուծության և հակադարձ նախագծման համար։ Այս մասին X-ում հայտնել է Իրանի զինված ուժերի Խաթամ ալ Անբիայի կենտրոնական շտաբի ներկայացուցիչ Էբրահիմ Զոլֆաղարին։
Ռեվերս–ինժինիրինգը կամ հակադարձ նախագծումը պատրաստի սարքի կամ արտադրանքի ուսումնասիրության գործընթացն է՝ դրա գործողության սկզբունքը հասկանալու և, անհրաժեշտության դեպքում, դիզայնը վերարտադրելու նպատակով։
Բացի այդ, Թեհրանը հատուկ ուշադրություն է դարձնում անօդաչու տեխնոլոգիաների զարգացմանը՝ ներառյալ էժան անօդաչու թռչող սարքերի արտադրությունը և դրանցով բանակի զանգվածային զինելը, ինչպես նաև դիտարկում է կիբեր գործիքների և արհեստական ինտելեկտի կիրառումը։


