Երեկ, ինչպես իսրայելցիների ճնշող մեծամասնությունը, ես ցնցված էի և տխրեցի՝ իմանալով, որ իսրայելական բանակի զինվորը հարավային Լիբանանում վնասել է կաթոլիկ կրոնական սրբապատկերը (Հիսուս Քրիստոսի արձանը - խմբ.): Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
«Ես խստորեն դատապարտում եմ այս արարքը: Զինվորական իշխանությունները քրեական հետաքննություն են անցկացնում այս հարցի առնչությամբ և կձեռնարկեն համապատասխան և խիստ կարգապահական միջոցներ հանցագործի նկատմամբ: Մինչ քրիստոնյաները սպանվում են Սիրիայում և Լիբանանում մուսուլմանների կողմից, Իսրայելում քրիստոնյա բնակչությունը ծաղկում է, ի տարբերություն Մերձավոր Արևելքի այլ երկրների: Մենք ափսոսում ենք միջադեպը և ցանկացած ցավ, որը պատճառել է հավատացյալներին Լիբանանում և ամբողջ աշխարհում», - ասել է Նեթանյահուն:


