Բուլղարական «Լևսկի» ֆուտբոլային ակումբի երկրպագուները խափանել են մամլո-կոնֆերանսը, որտեղ տեղի էր ունենում նոր գլխավոր մարզիչ Իվայլո Պետևը:

«Լևսկին» աշխատանքից հեռացրել է սերբ մարզիչ Սլավիշ Յոկանովիչին և նրա փոխարեն նշանակել է Իվայլո Պետևին: Ակումբի երկրպագուներին այս որոշումը շատ է զայրացրել: Պետևը բազմիցս խոստովանել է, որ մանկուց Սոֆիայի ԲԿՄԱ-ի՝ «Լևսկիի» սկզբունքային մրցակցի երկրպագու է:

Երկրպագուները ներկայացել են նոր մարզիչի ներկայացմանը, որի ընթացքում հայտնել են իրենց կարծիքը ղեկավարության որոշման մասին: Հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: Սկզբում Պետևին առաջարկել են ինքնուրույն հանել «Լևսկի» մարզաշապիկը: Իվայլոն հրաժարվել է: Այնուհետև նրա վրայից ուժի միջոցով հանել են «Լևսկի» խորհրդանիշով վերնաշապիկը և վռնդել սրահից: