Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը հայտարարել է, որ Իսրայելի հետ բանակցությունները վարելու է ԱՄՆ-ում երկրի նախկին դեսպան Սայմոն Քարամի գլխավորած պատվիրակությունը։

Աունի խոսքով՝ բանակցությունների նպատակն է ռազմական գործողությունների դադարեցումը, օկուպացիայի վերացումը և միջազգայնորեն ճանաչված սահմաններում լիբանանյան բանակի տեղակայումը։


Նա ընդգծել է, որ այս գործընթացը կապված չէ այլ բանակցությունների հետ՝ հավելելով, որ Լիբանանն ունի երկու ընտրություն՝ պատերազմի շարունակում կամ իրավիճակի կայունացմանն ուղղված դիվանագիտական ուղի։

 

Լիբանանի նախագահը նաև հանդիպել է Բեյրութում ԱՄՆ դեսպանի հետ և քննարկել հրադադարի ռեժիմի պահպանմանն ուղղված միջոցառումները։

Հիշեցնենք, որ Իսրայելի և Լիբանանի միջև գործում է 10 օր առաջ հաստատված զինադադարը։