Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հայտարարել է Հորմուզի նեղուցով բնականոն նավագնացության պահպանման անհրաժեշտության մասին։ Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը՝ հղում անելով Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բին Սալմանի հետ ունեցած հեռախոսազրույցին։
Գործակալության տվյալներով՝ Չինաստանի առաջնորդն ընդգծել է, որ Պեկինը կողմ է անհապաղ ու համապարփակ հրադադարին և գտնում է, որ Մերձավոր Արևելքի բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն քաղաքական-դիվանագիտական մեթոդներով։
Չինաստանի առաջնորդը կարևորել է կայունության ապահովումն ու էսկալացիայի բացառումը՝ շեշտը դնելով կենսական նշանակություն ունեցող առևտրային երթուղիների անվտանգության վրա։


