Լիբանանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ երկիրը «ներքաշվել է մի պատերազմի մեջ, որն անձամբ չի ընտրել»: Նա շեշտել է, որ Բեյրութը ցանկանում է վերականգնել պատերազմի և խաղաղությանն առնչվող որոշումների նկատմամբ վերահսկողությունը, ինչպես նաև պետական ինքնիշխանություն հաստատել երկրի ամբողջ տարածքում։
X սոցիալական հարթակում արված գրառման մեջ նախարարը հայտնել է Ավստրալիայի իր գործընկերոջ հետ ունեցած քննարկման մասին։ Վերջինս զորակցություն է հայտնել Լիբանանի ողջ տարածքում պետական վերահսկողության ընդլայնմանն ուղղված քայլերին և նշել, որ պատրաստ է անհրաժեշտ մարդասիրական օգնություն ցուցաբերել Լիբանանին։
Գերատեսչության ղեկավարը նաև հույս է հայտնել, որ ընթացող բանակցությունները թույլ կտան վերադարձնել բռնազավթված տարածքները և ապահովել իսրայելական ուժերի շուտափույթ դուրսբերումը։


