Իսպանա-եգիպտական արշավախմբի հնագետները «Իլիականի» տեքստով պապիրուսի հատված են գտել հնագույն Օքսիրինխ քաղաքի հռոմեական ժամանակաշրջանի դամբարանադաշտում հայտնաբերված մումիայի ներսում: Այս մասին հայտնում է Arkeonews-ը:


Հայտնաբերված հատվածը վերաբերում է պոեմի երկրորդ գրքին՝ «Նավերի ցուցակին», որտեղ թվարկվում են դեպի Տրոյա մեկնած հունական ուժերը: Թաղման համատեքստում նմանատիպ գտածոները չափազանց հազվադեպ են:


Եգիպտոսի Հնությունների գերագույն խորհրդի գլխավոր քարտուղար Հիշամ Էլ-Լեյթիի խոսքով՝ գտածոն վկայում է այն մասին, որ Օքսիրինխի տեղական էլիտան ոչ միայն կրել է հունական մշակույթի ազդեցությունը, այլև ակտիվորեն առնչվել է նրա գրական ավանդույթներին: Նույն դամբարանադաշտում հայտնաբերվել են նաև ոսկե լեզուների տեսքով ամուլետներով մումիաներ և թաղման այլ առարկաներ: