Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում անցկացվող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Մանվել Խաչատրյանն ու Մալխաս Ամոյանը դուրս եկան կիսաեզրափակիչ։
55 կգ քաշային կարգում Մանվել Խաչատրյանը պայքարը սկսեց քառորդ եզրափակիչից եւ 7։3 հաշվով պարտության մատնեց ուկրաինացի Իվան Ստեֆանսկիին։
77 կգ քաշային կարգում Եվրոպայի քառակի չեմպիոն Մալխաս Ամոյանը պայքարը սկսեց 1/8 եզրափակիչից եւ 4։0 հաշվով պարտության մատնեց շվեդ Կառլ Բաֆին։
Քառորդ եզրափակիչում Մալխաս Ամոյանը պայքարից դուրս թողեց Ուկրաինայի ներկայացուցիչ Իրֆան Միրզոեւին՝ 10։0։


