Նոր Սահմանադրությունը չպետք է հղում պարունակի անկախության հռչակագրին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես իմ դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ արտահայտել եմ հստակ՝ ասելով, որ նոր Սահմանադրությունը չպե՛տք է հղում պարունակի Անկախության հռչակագրին։ Իսկ ի՞նչ հիմնավորում ունի դա։ Երեկ էլ ես խոսեցի և վերջին տարիներին ես խոսում եմ Ղարաբաղի շարժումը չշարունակելու անհրաժեշտության մասին։ Եթե մենք այսօր ընդունենք նոր Սահմանադրություն, և այդ Սահմանադրության տեքստի մեջ լինի հղում Անկախության հռչակագրին, դա նշանակում է, որ մենք շարունակում ենք Ղարաբաղյան շարժումը: Եթե շարունակում ենք Ղարաբաղյան շարժումը, դա նշանակում է, որ վերսկսում ենք կոնֆլիկտն Ադրբեջանի հետ: Եթե վերսկսում ենք կոնֆլիկտն Ադրբեջանի հետ, դա նշանակում է արդեն, որ խաղաղությունը հնարավոր չէ», - հայտարարել է Փաշինյանը՝ հավելելով, որ դա նշանակում է ընդունել Արևմտյան Հայաստանի, ծովից ծով Հայաստանի մասին խոսույթը:

Ըստ նրա՝ հարցի նրբությունն այն է, որ սա գործնականում նշանակում է բացառել «Արևմտյան Ադրբեջանի», «Արևելյան Թուրքիայի» և նմանատիպ այլ խոսույթների շուրջ քննարկումները։

Նորությունը լրացվում է։