ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի համոզմամբ՝ ԱՄՆ-ի կողմից Իրանի հետ հրադադարի ռեժիմի երկարաձգումը դրական քայլ է և լարվածությունը թուլացնելու հնարավորություն։ Այս մասին հայտնել է նրա մամուլի քարտուղար Ստեֆան Դյուժարիկը։
«Սա կարևոր քայլ է լարվածության թուլացման և Իրանի ու Միացյալ Նահանգների միջև դիվանագիտության ու վստահության կառուցման համար կարևորագույն տարածք ստեղծելու ուղղությամբ», - Դյուժարիկի խոսքերն է մեջբերում NBC News-ը։
«Մենք բոլոր կողմերին կոչ ենք անում զերծ մնալ հրադադարը վտանգող քայլերից և կառուցողական մասնակցություն ունենալ բանակցություններում՝ կայուն ու երկարաժամկետ լուծման հասնելու համար»,- նշել է նա։
Դյուժարիկը հավելել է, որ Գուտերեշը ողջունում է Պակիստանի միջնորդական ջանքերը՝ ուղղված բանակցությունների շարունակմանը։


