ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի հետ հրադադարի երկարաձգման մասին, սակայն չի նշել հստակ ժամկետները։ Սա դիվանագիտական նոր հնարավորություն է տալիս վերջնական համաձայնության հասնելու համար, հայտնում է Axios-ը։
Աղբյուրների փոխանցմամբ՝ նման որոշման պատճառներից մեկն այն է, որ ամերիկացի և պակիստանցի միջնորդները սպասում են Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի պատասխանին։
Իսրայելական աղբյուրը հայտնել է, որ Խամենեին, ամենայն հավանականությամբ, կպատասխանի չորեքշաբթի օրը։
«Թրամփը պատրաստ է ևս երեքից հինգ օրով երկարաձգել հրադադարը։ Դա իրանցիներին հնարավորություն կտա կարգավորել իրենց գործերը, սակայն հրադադարն անժամկետ չի լինի»,- նշել է մեկ այլ աղբյուր։


