Բրազիլիայում շարունակվող բռնցքամարտի աշխարհի գավաթի խաղարկությունում աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, գերծանր քաշային (90+) Դավիթ Չալոյանը մեկնարկում մենամարտեց բրազիլացի Ջոել Ռամոսի հետ եւ հաղթեց 4:1 հաշվով։

55 կգ քաշային Ժիրայր Սարգսյանը պարտության մատնեց Ղազախստանի ներկայացուցիչ Բագլաման Կենժիբեկին։


Եվրոպայաի առաջնության բրոնզե մեդալակիր, 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը տեխնիկական նոկաուտով հաղթեց Թունիսի ներկայացուցիչ Նոուրել Նոուդա Չամորուկհիին։

Էլիդա Քոչարյանն ու Արթուր Սահակյանը պարտվել են մեկնարկում եւ դուրս մնացել պայքարից։