ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցչի փոխանցմամբ՝ ակնկալվում է, որ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այս հինգշաբթի կմասնակցի Իսրայելի և Լիբանանի միջև ուղիղ բանակցությունների երկրորդ փուլին։ Այս մասին հայտնում է NBC News-ը։
Բանակցությունները հնարավոր դարձան անցյալ երեքշաբթի օրը ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան Եհիել Լեյտերի և Լիբանանի դեսպան Նադա Համադեի պատմական հանդիպման արդյունքում։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Ռուբիոն։ Սա վերջին տասնամյակների ընթացքում երկու երկրների միջև առաջին ուղիղ շփումն է եղել, որն ավարտվել է 10-օրյա փխրուն հրադադարի շուրջ համաձայնությամբ։


