Իրանի ափերի մոտ բեռնատար նավ է գնդակոծվել: Այս մասին հայտնում է Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերին կից ծովային առևտրային փոխադրումների համակարգման կենտրոնը (UKMTO)։

Նավի վնասվածքների մասին տեղեկություններ չկան։

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Իրանից 8 ծովային մղոն դեպի արևմուտք ընկած ջրային տարածքում։