Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերը կալանավորել են սահմանված նորմերը խախտած երկու նավ և դրանք ուղեկցել դեպի Իրանի տարածքային ջրեր։ Այս մասին տեղեկացնում է Fars գործակալությունը։
«MSC-FRANCESCA» (որը փոխկապակցված է Իսրայելի հետ) և «EPAMINODES» օրինախախտ նավերը կալանավորվել են նավագնացության համակարգերի աշխատանքին միջամտելու և առանց թույլտվության տեղաշարժվելու համար։ Դա լուրջ սպառնալիք է ստեղծել ծովային անվտանգության համար։
«Հորմուզի նեղուցում կայունության և անվտանգության խաթարումը մեր կարմիր գիծն է», — ընդգծվում է պաշտոնական հաղորդագրության մեջ։


