Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսի հետ հանդիպման ժամանակ տեղեկություններ է փոխանցել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ։
Ալիևը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն իսկ փաստացի (դե-ֆակտո) խաղաղություն է տիրում, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։
Նրա խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների փոխադարձ այցերը նպաստում են «իրավիճակի առողջացմանը»։
Նա նաև նշել է առևտրային կապերի հաստատման մասին՝ մատնանշելով Ադրբեջանից դեպի Հայաստան նավթամթերքի արտահանման փաստը։


