Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ թույլ չի տա թշնամուն կյանքի կոչել իր սպառնալիքները։ Այս մասին հաղորդում է իրանական Fars գործակալությունը։
«Այսօր մենք կանգնած ենք Արևմտյան Ասիայում տարածաշրջանային նոր կարգի ձևավորման շեմին, որը զերծ կլինի օտարերկրյա տերությունների, հատկապես՝ ԱՄՆ-ի ներկայությունից։
Մեր ուժերը գտնվում են 100-տոկոսանոց պատրաստվածության վիճակում։ Իրանի դեմ ագրեսիայի կամ որևէ գործողության դեպքում նրանք անմիջապես կհարվածեն նախապես որոշված թիրախներին և ԱՄՆ-ին ու Իսրայելին նախկինից շատ ավելի դաժան դաս կտան»,- նշել են ԻՀՊԿ-ում։


