The Economist-ի փոխանցմամբ՝ Դոնալդ Թրամփի վարչակազմը վերանայում է Պենտագոնի կապալառուների հետ իր համագործակցությունը՝ առաջնահերթություն տալով այն ընկերություններին, որոնք կարող են արագ և մատչելի կերպով կատարել պատվերները։

Պարբերականի համաձայն՝ Իրանի հետ պատերազմի փորձը ցույց է տվել թանկարժեք զենքի օգտագործման անարդյունավետությունը էժան անօդաչու թռչող սարքերի դեմ։ Պենտագոնը նշում է, որ էժան անօդաչու թռչող սարքերը ոչնչացնելու համար բազմամիլիոն դոլարանոց հրթիռների օգտագործումը տնտեսապես անարդյունավետ է։

Այս ֆոնին կառավարությունը ամրապնդում է իր համագործակցությունը տեխնոլոգիական ընկերությունների հետ, ինչպիսիք են Palantir-ը, SpaceX-ը և Anduril Industries-ը, որոնք առաջարկում են ավելի ճկուն և ժամանակակից լուծումներ։

Ինչպես նշում է The Economist-ը, սա մտահոգություններ է առաջացնում ավանդական պաշտպանական կապալառուների շրջանում, ովքեր կարող են սկսել կորցնել շուկայի մասնաբաժինը։