Աննա Հակոբյանն այսօր առանձին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Լրագրողների հարցերին նա չպատասխանեց, իսկ անվտանգության աշխատակիցները լրագրողներին հրելով ճանապարհ բացեցին, որ նա անխոչընդոտ հեռանա։


Լրագրողները Աննա Հակոբյանից մեկնաբանություն էին խնդրում այն փաստի հետ կապված, որ «Անկախ դիտորդ» դաշինքը «Իմ քայլը» հիմնադրամի գործունեության հետ կապված խախտումներ էր արձանագրել։


Նաև հարց հնչեց, թփ «ձեզ համար սադրիչ քայլ չի՞ Ծիծեռնակաբերդ այցելելը»։


Հիշեցնենք, որ «Անկախ դիտորդ» դաշինքը ենթադրյալ խախտումներ է հայտնաբերել «Իմ քայլը» հիմնադրամի վերջին ամիսների գործունեության մեջ և դիմում է Վարչական դատարան` պահանջելով 15 դրվագով վարչական պատասխանատվության ենթարկել հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավար Աննա Հակոբյանին:

«Դաշինքը, որպես ՔՊ-ի քարոզչական միջոցառում է դիտարկում ապրիլի 19-ին Գյումրիի և 23-ին Երևանի համերգները. դրանց ծախսը պետք է կատարվեր Կուսակցությունների մասին օրենքին համապատասխան։ Այնինչ, այդ համերգների ֆինանսավորումը չի տեղավորվում այդ օրենքի սահմանափակումների մեջ։ Մենք դիմում ենք ներկայացնում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով` նշվածին իրավական գնահատական տալու պահանջով։