Դորտմունդի «Բորուսիան» վերհիշել է Հայաստանի հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» 37-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գոլերը «Շտուտգարտի» դեմ գերմանական թիմի կազմում։ «Բորուսիան» տեսանյութ է հրապարակել սոցիալական ցանցերում։

Մխիթարյանը «Բորուսիայում» հանդես է եկել 2013-2016 թվականներին՝ 140 խաղում խփելով 41 գոլ, կատարելով 49 գոլային փոխանցում։