ՀՀ Կառավարության եւ ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատի բարձր հովանու ներքո հոկտեմբերի 11-ին ժամը 13–ին «Երեւան էքսպո» ցուցահանդեսային համալիրում կկայանա «Հայաստանը Ձեր գործընկեր էքսպո 2013» 4-րդ տարածաշրջանային, բազմաբնույթ առեւտրաարդյունաբերական ցուցահանդեսի բացումը։

ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատի լրատվական ծառայությունից հայտնում են, թե «Հայաստանը` Ձեր գործընկեր» 2013 ցուցահանդեսին մասնակցում են ինչպես հայրենական, այնպես էլ արտերկրյա ավելի քան 120 կազմակերպություններ` ներկայացնելով Ռուսաստանը, Վրաստանը, Պարսկաստանը, Սիրիան եւ այլ երկրներ:

Ցուցահանդեսի շրջանակներում առաջին անգամ մեր երկրի ցուցահանդեսային պատմության մեջ կիրականացվի համտես-մրցույթ:Սննդարդյունաբերության ոլորտի մասնակից ընկերությունները ներկայացնելու են իրենց արտադրանքը՝ առանց նշելու արտադրողի եւ ապրանքանիշի անունը: Այցելուները հնարավորություն կունենան համտեսելու եւ անաչառ գնահատելու իրենց դուր եկած մթերքը: Այնուհետեւ հատուկ համարներով համապատասխան թերթիկների վրա այցելուները կքվեարկեն: Ցուցահանդեսի ավարտին կամփոփվեն արդյուքները եւ առավելագույն քվե ստացած մասնակիցը կարժանանա «Ժողովրդի ընտրություն» մրցանակին: Ցուցահանդեսի կազմակերպիչն է «Պրոմ էքսպո» ընկերությունը:

Թեմատիկ բաժիններն են`

• Առողջապահություն

• Ապահովագրություն

• Արդյունաբերություն

• Առեւտրային կազմակերպություններ

• Բանկեր եւ վարկային կազմակերպություններ

• Բեռնափոխադրում

• Զբոսաշրջություն

• Հանգստի եւ ժամանցի կենտրոններ

• Ինովացիոն եւ տեղեկատվական տեխնոլոգիա

• Իրավախորհրդատվական ծառայություն

• Կանաչապատում եւ ձեւավորում

• Կահույք եւ կենցաղային տեխնիկա

• Շինարարություն եւ շին-տեխնոլոգիաներ

• Սննդարդյունաբերություն