Քորթնի Քարդաշյանն ինստագրամյան իր էջուն վերհիշել է իր և քրոջ՝ Քիմ Քարդաշյանի այցելությունը Ծիծեռնակաբերդ ու գրառում արել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի առթիվ:


«Հանուն 1.5 միլիոն հայերի, ովքեր զոհվեցին Հայոց ցեղասպանության պատճառով»,-գրել է նն՝ իր էջի Story բաժնում:

IMG_9503.jpeg (310 KB)

«Ես իմ հայկական ժառանգությանն այնքան կապված եմ զգում, և այս գեղեցիկ երկիր այցելությունս մի բան էր, որը միշտ ինձ համար հատուկ կլինի: Անհամբերությամբ կսպասեմ մի օր վերադառնալուն»,-շարունակել է Քորթնին:

Հավելենք, որ Քիմն ու Քորթնին միասին Հայաստան էին այցելել 2019 թ-ի հոկտեմբերին՝ Երևանում անցկացվող WCIT կոնֆերանսի շրջանակում, որտեղ Քիմը հանդես եկավ՝ որպես խոսնակ: