«Դատաստանի օրվա» ռադիոկայանի եթերում հնչել է նոր հաղորդագրություն՝ «быкочерт» (ցլասատանա), հայտնում է «УВБ-76 логи» Telegram-ալիքը։

Վերջին անգամ ռադիոկայանը բարձր ակտիվություն էր դրսևորել ապրիլի 23-ին՝ օրվա ընթացքում 8 ազդանշանով փոխանցելով 11 հաղորդագրություն՝ «алиментный», «чеченка», «лазер», «феуншоглев», «ребристый», «россопик», «божеский», «майнокурс», «лаврохруп», «апробация», «возостем»։


«Դատաստանի օրվա» ռադիոկայանը, որը հայտնի է նաև որպես УВБ-76 կամ «Жужжалка» (Բզզան), ռուսաստանյան ռազմական ռադիոկայան է, որը գործարկվել է 1970-ականների վերջից։


Դրա ազդանշանները միապաղաղ բզզոց են, որը հազվադեպ ընդհատվում է ձայնային հաղորդագրություններով։ Այս բզզոցը համարվում է կապի համակարգի կամ միջուկային պատասխան հարվածի ավտոմատ կառավարման մաս։