Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերը հայտարարել են Հորմուզի նեղուցում «Epaminondas» բեռնարկղատար նավի առգրավման մասին. հայտնում է Mehr-ը։

Tasnim-ի ձեռք բերած բացառիկ կադրերում երևում է MSC-ի կողմից շահագործվող «Epaminondas» խոշոր բեռնարկղատար նավը՝ Հորմուզի նեղուցում ԻՀՊԿ ռազմածովային ուժերի կողմից կանգնեցվելուց և Իրանի տարածքային ջրեր տեղափոխվելուց հետո։ ԻՀՊԿ ռազմածովային ուժերը չորեքշաբթի հայտնել են, որ ծովային անվտանգության ապահովման շարունակական գործողությունների շրջանակում Հորմուզի նեղուցում կանգնեցրել և Իրանի տարածքային ջրեր են տեղափոխել երկու իրավախախտ նավ։ Նավերը նույնականացվել են որպես «MSC-Francesca», որը ենթադրաբար կապված է սիոնիստական ռեժիմի հետ, և «Epaminondas»։ Երկուսն էլ գործել են առանց թույլտվության՝ բազմիցս խախտելով կանոնները և մանիպուլյացիայի ենթարկելով նավագնացության ապահովման համակարգերն այնպես, որ վտանգի տակ է դրվել ծովային անվտանգությունը։


Հայտարարության մեջ նշվում է, որ նավերը փորձել են գաղտնի դուրս գալ Հորմուզի նեղուցից, երբ հայտնաբերվել են ԻՀՊԿ ռազմածովային ստորաբաժանումների կողմից և կանգնեցվել՝ ռազմավարական ջրային ուղում իրանական ազգի իրավունքների պաշտպանության պահանջներին համապատասխան։