«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Ավանեսյանը կալանավորվել է երկու ամսով։


«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝այս մասին հայտնել է փաստաբան Արամ Վարդևանյանը։


Արթուր Ավանեսյանը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ: Նրա փաստաբանները հայտնել են, որ նա չի ընդունում մեղադրանքները։


Նույն վարույթի շրջանակներում ձերբակալվել էին «Ուժեղ Հայաստան» կուսակցության ևս երեք համակիրներ։