Ամերիկյան USS Gerald R. Ford ավիակիրը առաջիկա օրերին կհեռանա Մերձավոր Արևելքից։ Այդ մասին ապրիլի 29-ին հայտնել է The Washington Post (WP) թերթը։
«Չորեքշաբթի օրվա դրությամբ Ford ավիակիրը ծովում էր գտնվել 309 օր, ինչը ժամանակակից ամերիկյան ավիակրի համար ծովում անցկացրած ռեկորդային ժամկետ է, և դա ազդել է նրա վիճակի վրա»,- ասվում է հրապարակման մեջ։
Նշվում է, որ այդ որոշումը կհանգեցնի տարածաշրջանում ԱՄՆ-ի կրակային հզորության զգալի կորստի։ Ավիակիրը պետք է Վիրջինիա հասնի մոտավորապես մայիսի կեսերին։
USS Gerald Ford-ը ապրիլի 18-ին վերանորոգումից հետո մտել էր Կարմիր ծով։ Նավը ուղեկցում էին Winston S. Churchill և Mahan ականակիրները։ Մինչ այդ այն գտնվում էր Միջերկրական ծովում՝ Մերձավոր Արևելքի ափերի մոտ։


