ԱՄՆ-ն Իրանի նավահանգիստների ծովային շրջափակում է սահմանել՝ Չինաստանին, Ռուսաստանին և Եվրոպային թուլացնելու համար։


Ինչպես հաղորդում է Report-ը, այդ մասին ասվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հետախուզական վարչության X սոցցանցի էջում հրապարակված գրառման մեջ։


«[ԱՄՆ նախագահ Դոնալդ] Թրամփի վարչակազմը «համաշխարհային էներգետիկայի կառավարման» ռազմավարությունից անցել է «քայքայիչ գործունեության»՝ սահմանելով ծովային շրջափակում՝ Չինաստանին, Ռուսաստանին և Եվրոպային թուլացնելու լայնածավալ քայքայիչ նախագծի շրջանակում», - նշվում է հաղորդագրության մեջ։


Միևնույն ժամանակ, իրանական հետախուզությունը կարծում է, որ Սպիտակ տանն արդեն հասկացել են, որ իրենց «նախագիծը ձախողվել է»։

«Թեհրանը վերածվել է «քայքայիչ գործունեության դեմ կոալիցիայի» կենտրոնի», - ընդգծվում է հրապարակման մեջ։