Այս պահին ակտիվիստները գտնվում «Ծածկած շուկայի» դիմացի մայթին, քանի որ, ինչպես հայտնում է YerevanNews.am–ի թղթակիցը, Սամվել Ալեքսանյանի կողմնակիցներն այնքան շատ են, որ ակտիվիստներն ավելի մոտ կանգնել չեն կարողանում: Վերջիններիս տեղեկացմամբ` իրենք ամեն օր Մաշտոցի պուրակից երթ են կազմակերպելու մինչև «Ծածկած շուկա»` կոչ անելով քաղաքացիներին չօգտվել արդեն սուպերմարկետի վերածված շուկայի սպասարկումներից:
Այնտեղ են գտնվում նաև Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը և մի շարք ոստիկաններ:


