Սամվել Ալեքսանյանի կողմնակիցները և ակտիվիստները բաժանվել են երկու մասի: Այս մասին հայտնում է YerevanNews.am-ի թղթակիցը «Փակ շուկայի» դիմացից:

Նշենք, որ Սամվել Ալեքսանյանի մարդիկ շատ լավ պատրաստված են եկել, վերջիններս իրենց հետ բերել են ոչ միայն պաստառներ, այլ նաև սուլիչներ, որոնք սուլելով խլացնում են ակտիվիստների ձայները:

Պաստառների վրա գրված է «Ոչ վարձու ընդդիմախոսներին», «Դուք դեմ եք 700 աշխատատեղերի ստեղծմանը» և այլ գրությամբ պաստառներ:

Ինչպես հայտնում է մեր թղթակիցը, նրանք անդադար սուլում և վանկարկում են «հեռացեք, հեռացեք», սակյան ակտիվիստները անդրդվելի են և իրենք էլ իրենց հերթին պատասխանում են Ալեքսանյանի կողմնակիցներին: