Ինչպես հայտնի է դարձել «Прайм Крайм» գործակալությանը այսօր Ռուբլյով-Ուսկենսկի մայրուղու վրա գտնվող ռեստորաններից մեկում տեղի է ունեցել «օրենքով գողերի» երկար սպասված հանդիպում, որի առիթ է հանդիսացել Միրոնի և Սերգեյ Ասատրյանի՝ Ասետրինայի միջև կոնֆլիկտը: Այս հանդիպման ժամանակ դատավորի դերում հանդես է եկել ազդեցիկ մոսկովյան «օրենքով գող» Պետրիկը, ով հազվադեպ է խառնվում կովկասցիների անձնական ռազբորկաներին և ընդհանրապես չի հայտնվում առանց հատուկ պատճառի:
Ռուսական գործակալության տվյալներով անցած հանգստյան օրերին Միրոնը նախապես Սանկտ-Պետերբուրգում հավաքել է «օրենքով գողերին»՝ հույս ունենալով դեպքերի ընթացքը ներկայացնել իր օգտին, սակայն Սերգեյի բացակայության պայմաններում նրա այցելությունը տեղականների մոտ առաջացրել է շփոթմունքը: Ինչ էր ցանկանում Միրոնը ժամանելով հյուսիսային մայրաքաղաք, երբ նրա հակառակորդը գտնվել է Մոսկվայում, այդպես էլ անհասկանալի է մնացել:
Սակայն Պետերբուրգցիները հնարավորութուն են ստացել ևս մեկ անգամ քննադատել Միրոնին «գողական» օրենքներին չտիրապետելու համար: Համաձայն այդ օրենքների կոնֆլիկտի մեջ գտնվող «օրենքով գողը» չի կարող ուրիշ «գողերի» հետ քննարկել իր հակառակորդին վերջինիս բացակայության դեպքում: Այդ պատճառով Սանկտ-Պետերբուրգում հրաժարվել են քննարկել այդ հարցը:
Հակառակ հանդիպմանը ժամանածների սպասումների Միրոնը իրեն մեղավոր չի զգացել: Առնվազն այն հանգամանքում, որ Էդիկը, Սերգեյը, Գուրամը և Ռոմիկը , ընդունելով նրա հրավերքը, ծուղակի մեջ են հայտնվել և ծեծի ենթարկվել «Դեդ Հասանի» կլանի անդամների կողմից: Միրոնի խոսքերով այդ դեպքի ամբողջ պատասխանատվությունը կրում է Վալերի Թբիլիսցին, իսկ ինքը իբրև թե չի իմացել իր գործընկերների մտադրության մասին:
Այս խոսքերից հետո այն, ինչ ասել է Պետրիկը, շատերի համար եղել է իսկական բացահայտում : Լսելով պատասխանող կողմի «գաղափարը վիրավորող» մեկնաբանությունները՝ նա նշել է, որ եթե անգամ Սերգեյը ների նրան, ապա այդտեղից Միրոնը որպես «գող» դուրս չի գա: Պետրիկը բացատրելով Միրոնին իր խոսքերի պատճառը նշել է, որ վերջինիս խնդիրները կապված չեն միայն Սերգեյի հետ: Անհրաժեշտության դեպքում Պետրիկը պատրաստ է հրավիրել «գողերի», որոնք լսել են, թե ինչպես Ստամբուլում պատին դեմ տրված Գելան խոստովանել է պետանվտանգության հետ Միրոնի կապերի մասին: Այդ պատճառով Միրոնը պետք է բացատրություններ տա այդ կապակցությամբ:
Դրանից հետո Պատրիկը նաև նշել է Գելայի և Միրոնի կողմից կատարված բոլոր անարգանքները. «օրենքով գողերի» ծեծել, հեռակա որոշումների կայացում, անձնական հաշիվների լուծում և իրենց նեղ շրջապատում բազմաթիվ թագադրումներ առանց «սլավոնացիներից» թույլտվություն հարցնելու:
Դրանից հետո Միրիչը խնդրել է Միրոնին, եթե նրա մեջ մնացել է մեկ կաթիլ տղամարդկություն, կրկնել այն ամենը ինչ ասել է Գիա Գալսկիին տեղեկատվական պատերազմների մասին, սակայն Միրոնը բնականաբար ոչինչ չի հիշել: Հավաքվածները կապ են հաստատել Պետերբուրգ, որտեղից կապ հաստատած Գիան «օրենքով գողերին» պատմել է, թե ինչպես է Միրոնը ահաբեկել, Սերգեյի վրա ուղարկել իրեն «պատկանող լրագրողներին» և նրան հասցնել մինչև սրտի կաթվածի, ինչից հետո նա անձամբ կվազի իր մոտ և ներողություն կխնդրի:
Խոսակցության ավարտին Պետրիկը պահանջով Միրոնը հրաժարվել է հանցագործի աշխարհի հետ իրեն կապող ամեն ինչից: