Կառավարության աջակցությամբ մեր գնած 45 տրոլեյբուսներից 22-ն արդեն Երևան քաղաքում են, մնացածը շուտով կլինեն: Այս մասին, այսօր՝ մայիսի 5–ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։


Նշվեց, որ մինչև մայիսի վերջ դրանք արդեն գծեր դուրս կբերվեն։


«Այս տրոլեյբուսների մուտք գործելուց հետո մենք այլևս որևէ հին տրոլեյբուս մեր գծերում չպետք է ունենանք»,–ասց քաղաքապետը։

Երևանի Մետրոպոլիտենի տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանը տեղեկացրեց, որ երկու նոր վագոնի նորոգման մրցույթ են հայտարարել և ընթացիկ տարում կկարողանան դրանք նորոգել։

Ավինյանը հարցրեց, թե դրանից բացի քանի վագոն կա, որ նորոգման կարիք ունի և, ստանալով 7 վագոնի մասին տեղեկություն, հանձնարարեց առանց ֆինանսական հիմքի բոլորի վերանորոգման համար էլ հայտարարել մրցույթ։