Չինաստանի ռազմածովային ուժերը փորձարկել են նոր նավային հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգ՝ անօդաչուներ որսալու համար, հայտնում է SCMP-ը։
Չինաստանը հաստատել է Չինաստանի ժողովրդաազատագրական բանակի (ՉԺԱԲ) մարտական նավերի համար նախատեսված նոր ՀՕՊ համակարգի սերիական արտադրությունը։ Համակարգը հաջողությամբ անցել է վերջնական փորձարկումները Բոհայի ծոցում՝ խափանումների պայմաններում որսալով գերծածր բարձրությունների վրա գտնվող բարդ թիրախներ։
Համակարգը որսացել է մի քանի դրոն, որոնք իրականացրել են բարձր բարդության հարձակումներ գերծածր բարձրությունների վրա և իրատեսական մարտական մոդելավորման պայմաններում։


