Իսրայելի բանակի (ՑԱԽԱԼ) գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էյալ Զամիրը հայտարարել է, որ զինվորականները «պատրաստ են ուժ կիրառել», եթե Իրանը սրացման ֆոնին հարձակվի Իսրայելի վրա Պարսից ծոցում, գրում է Times of Israel-ը:
«Մեր ուժերը տեղակայված են բոլոր հատվածներում, նրանք մարտական գործողություններ են վարում և անհապաղ պատրաստականության վիճակում են ցանկացած սցենարի համար՝ թե՛ մոտիկից, թե՛ հեռվից»,- ասել է Զամիրը Իսրայելի ռազմաօդային ուժերի հրամանատարության փոխանցման արարողության ժամանակ:
«ՑԱԽԱԼ-ը պահպանում է իր բոլոր համակարգերի պատրաստվածության բարձր աստիճանը», - ասել է նա:
Ըստ Գլխավոր շտաբի պետի՝ զինվորականները «ուշադիր հետևում են Պարսից ծոցում իրադարձությունների զարգացմանը» և «պատրաստ են ուժ կիրառել Իսրայելին վնասելու ցանկացած փորձի դեմ»։


