Հոկտեմբերի 9-ին գումարված արտահերթ նիստում Երևան քաղաքի ավագանին հավանություն է տվել «Երևան քաղաքի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու վերաբերյալ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի առաջարկությանը: Այս կոչմանն են արժանացել «Գեղագիտության ազգային կենտրոն» ՊՓԲԸ գլխավոր տնօրեն, ճարտարապետ Լևոն Իգիթյանը, ՀՀ ժողովրդական արտիստ, «Մովսես Խորենացի» շքանշանակիր, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, բեմադրիչ, կինեռեժիսոր Ալբերտ Մկրտչյանը եւ ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր, բեմադրիչ, ռեժիսոր Հրաչիկ Աշուղյանը:
Լեւոն Իգիթյանը, Ալբերտ Մկրտչյանը եւ Հրաչյա Աշուղյանը դարձան Երեւանի պատվավոր քաղաքացի


