«Բարսելոնան» պաշտպանեց Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը։
Լա Լիգայի 35-րդ տուրում կատալոնական թիմն ընդունեց փոխչեմպիոն «Ռեալին» եւ առավելության հասավ 2:0 հաշվով։
Գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմից 9-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը։ 18-րդ րոպեին աչքի ընկավ իսպանացի հարձակվող Ֆերան Տորեսը։
Կատալոնական թիմը վաստակեց 91 միավոր եւ առաջնության ավարտից երեք տուր առաջ անհասանելի դարձավ երկրորդ տեղում գտնվող «Ռեալի» համար, որն ունի 77 միավոր։


