Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն փաստացի խոստովանել է, որ Իրանի դեմ պատերազմից առաջ Իսրայելն ու ԱՄՆ-ն ամբողջությամբ չէին պատկերացնում, թե որքան ծանր հետևանքներ կարող է ունենալ իրավիճակը Հորմուզի նեղուցի համար։ Այս մասին նա հայտարարել է կիրակի օրը CBS News հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Իսրայելի վարչապետին խնդրել են մեկնաբանել մամուլում տարածված այն տեղեկությունները, թե Իրանի դեմ ռազմական գործողությունից առաջ նա ամերիկյան կողմի հետ զրույցներում պնդել է, իբր Իրանի ղեկավարությունն այնքան կթուլանա, որ չի կարողանա փակել Հորմուզի նեղուցը։ «Չեմ կարծում, թե մենք կարող էինք դա հստակ հաշվարկել, բայց կարծում եմ, որ Հորմուզի նեղուցի խնդրի չափերը հասկացել ենք հենց մարտական գործողությունների ընթացքում», — նշել է Նեթանյահուն։


«Չէի ասի, թե մենք սխալ ենք գնահատել իրավիճակը», — պարզաբանել է Նեթանյահուն՝ պնդելով, որ ներկայիս դրությունը «ահռելի ռիսկեր է պարունակում հենց Իրանի համար»։ «Ես չեմ ասում, թե կարող եմ կատարյալ ձևով կանխատեսել իրադարձությունների զարգացումը. ոչ ոք չի կարող անել դա, այդ թվում նաև իրանցիները», — հավելել է նա։