Երգչուհի Մադոննան վերջերս խոստովանել է, որ ժամանակին խելքը գնացել է Բրեդ Փիթի համար և անգամ երազել է նրանից ունենալ երեխաներ: Լրագրողները հիշել են նրա խոսքերը, երբ վերջինս հոկտեմբերի ութին եկել է «12 տարվա ստրկություն» ֆիլմի պրեմիերային, որտեղ Փիթը խաղում է գլխավոր դերերից մեկը:
Փոփ-դիվան կարմիր գորգի վրա հայտնվել է կինոնկարի ռեժիսոր Սթիվ Մաքքուինի ուղեկցությամբ: Սակայն պրեմիերայի ժամանակ Մադոննայի համար գլխավոր հերոսը Մաքքուինը չի եղել, ոչ էլ Մայքլ Ֆասբենդերը և անգամ ոչ Բենեդիկտ Քամբերբատչը, որոնք նկարվել են կինոնկարում: Աստղային գիշերը Մադոննայի համար դարձել է Անջելին Ջոլիի սիրելին Բրեդ Փիթը:
Դեռևս մեկ ամիս առաջ երգչուհին ընթերցողներին պատմել էր իր ռոմանտիկ երազի մասին:« Բրեդ Փիթը և ես ապրում ենք միասին, իսկ անկողնում քնած է սպիտակամորթ երեխան: Կներես ինձ Անջելինա, դա ուղղակի երազ է եղել»,- նշել էր Մադոննան:
49 ամյա դերասանի նկատմամբ համակրանքը ստիպել էր Մադոննային փայլել կարմիր գորգի վրա: Մադոննան հիասքանչ տեսք ուներ սև վերնաշապիկով և վառ կարմիր գույնի շրթներկով: Սակայն ի մեծ հիասթափություն երգչուհու Բրեդ Փիթը այդպես էլ չհայտնվեց պրեմիերային: