Ամերիկյան ռազմավարական ատոմային սուզանավ USS Alaska-ն, որը համալրված է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներով, Ջիբրալթարի բազայում կարճատև գտնվելուց հետո երեքշաբթի այնտեղից դուրս է եկել՝ ուղղվելով դեպի Միջերկրական ծով, հայտնում են The Gibraltar Chronicle թերթը և Itamilradar պորտալը։
Ինչպես հայտնել էր ԱՄՆ ռազմածովային ուժերի 6-րդ օպերատիվ նավատորմը, Ohio դասի սուզանավը նախորդ կիրակի մուտք էր գործել Ջիբրալթար։
Հաղորդագրության մեջ նշվում էր, որ այդ այցելությունը նպատակ ուներ «ցուցադրել ՆԱՏՕ-ի իր դաշնակիցների նկատմամբ ԱՄՆ-ի կարողությունները, ճկունությունը և անշեղ նվիրվածությունը»։
«Սուզանավերից արձակվող Օհայո դասի բալիստիկ հրթիռներն ապահովում են ԱՄՆ-ի միջուկային եռյակի առավել կենսունակ բաղադրիչը», - նշվում է հաղորդագրության մեջ։
ԱՄՆ ռազմածովային ուժերի կազմում առկա 14 Ohio դասի ռազմավարական սուզանավերից յուրաքանչյուրն ունակ է կրել Trident II D-5 20 բալիստիկ հրթիռ՝ առանձին ուղղորդմամբ բազմաբլոկային մարտագլխիկներով։


