Իսրայելում ԱՄՆ դեսպան Մայք Հաքաբին արաբական Պարսից ծոցի երկրներին կոչ է արել «ընտրել այս կամ այն կողմին» Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունում՝ հայտարարելով, որ պատերազմը ցույց է տվել Թել Ավիվի հետ հարաբերությունների նորմալացման առավելությունները։

«Ընտրեք այս կամ այն կոմինկողմ։ Ո՞ր կողմը կընտրեք», — ասել է նա Թել Ավիվում անցկացված համաժողովում։ «Ծոցի երկրները հիմա հասկացել են, որ ստիպված են լինելու ընտրություն կատարել։ Ի՞նչ հավանականություն կա, որ Իրանը կհարձակվի նրանց վրա, և ի՞նչ՝ որ Իսրայելը։ Կարծում եմ՝ նրանք կարող են շրջվել ու ասել. գիտեք, Իսրայելն օգնեց մեզ։ Իսկ Իրանը հարձակվեց մեզ վրա»։

«Դասն այն է, որ Իսրայելը ձեր բնական թշնամին չէ։ Իսրայելը չի ձգտում ձեզ ոչնչացնել։ Իսրայելը չի փորձում գրավել ձեր հողերը», — հավելել է նա։ «Այն չի արձակում հրթիռներ ձեր քաղաքացիական տարածքների վրա։ Ո՞վ է դա անում։ Դա անում է Իրանը»։


Ամերիկյան դեսպանորդը հատկապես նշել է Միացյալ Արաբական Էմիրությունները (ԱԱԷ)՝ նրանց անվանելով «օրինակ» այն բանի, թե ինչպես կարող է երկիրը շահել Իսրայելի հետ համագործակցությունից դժվար պահին։ «Իսրայելը հենց նոր նրանց է ուղարկել "Երկաթե գմբեթ" համակարգի մարտկոցներ և անձնակազմ՝ դրանց շահագործմանը օգնելու համար», — հայտնել է Հաքաբին։