Ռուսաստանաբնակ հանրահայտ հայազգի շոումեն Գարիկ Մարտիրոսյանը ներողություն է խնդրել ճանաչված ու իր հայկական արմատներով հայտնի երգչուհի Շերի երկրպագուներից, հայտնում է segodnya.ua-ն։
Հիշեցնենք, որ Գարիկ Մարտիրոսյանը «Ինչպես 2 կաթիլ» հեռուստահաղորդման ընթացքում լ բացասական էր արտահայտվել Շերի մասին:
Անձամբ Գարիկ Մարտիրոսյանը վստահեցնում է, որ չի ցանկացել վիրավորել երգչուհուն։
«Շերի երկրպագուներին ես կցանկանայի ասել, որ իմ խոսքերը թշնամաբար չընդունեն, որովհետև ես խոսել եմ տվյալ երգում Շերի կերպարի մասին, այլ ոչ նրա անհատականության ու ողջ ստեղծագործական ուղու մասին։ Իմ ասածին պետք է ժպիտով վերաբերվել։ Որտեղ եմ ես, որտեղ նա... Նա ավելիին է հասել, քան ես կամ ժյուրիի որևէ մեկ այլ անդամ։ Ես ներողություն եմ խնդրում բոլոր նրանցից, ովքեր նրա երկրպագուներն են, ես նույնպես մեծ հաճույքով եմ լսում նրա երգերը»,- մեկնաբանել է Գարիկ Մարտիրոսյանը։