ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման համաձայն ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից ս.թ. հոկտեմբերի 9-ին, ժամը 21:00-ի դրությամբ, ազատ են արձակվել 114 դատապարտյալներ:

«Նուբարաշեն» ՔԿՀ - 7,
«Արթիկ» ՔԿՀ - 2,
«Վանաձոր» ՔԿՀ - 2,
«Էրեբունի» ՔԿՀ - 56,
«Կոշ» ՔԿՀ - 44,
«Վարդաշեն» ՔԿՀ - 3,

Հոկտեմբերի 8-ին և 9-ին համաներման կիրառմամբ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից ազատ են արձակվել 392 դատապարտյալներ: