Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) պատրաստ է շարքից հանել Պարսից ծոցի հարավում գտնվող ամերիկյան բոլոր ռազմաբազաները՝ ԱՄՆ-ի կողմից Հորմուզի նեղուցի շարունակվող շրջափակման պայմաններում, հաղորդում են իրանական ԶԼՄ-ները։
«Մոտ ապագայում Պարսից ծոցի հարավային հատվածում գտնվող ամերիկյան բոլոր ռազմական բազաները կդեակտիվացվեն», - լրատվամիջոցները մեջբերում են ԻՀՊԿ ներկայացուցիչ Իբրահիմ Զոլֆաղարիի հայտարարությունը։
Հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ կիրակի Արաբական Միացյալ Էմիրությունները ենթարկվել են անօդաչու թռչող սարքերի հարձակման։ Դրանցից մեկը հարվածել է Ալ-Դաֆրա շրջանում գտնվող «Բարակա» ատոմակայանի մոտ էլեկտրագեներատորին՝ առաջացնելով հրդեհ։


