Հայաստանում սպասվող ընտրությունների շրջանում Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, կակտիվացնի Նիկոլ Փաշինյանի դեմ իրականացվող տեղեկատվական արշավները՝ կիրառելով այնպիսի թեզեր, որոնցով նրան կներկայացնի որպես Արևմուտքի դրածո, երկրի անվտանգության համար սպառնալիք և մի առաջնորդ, որը երկիրը տանում է ուկրաինական սցենարով, գրում է Stratfor վերլուծական կենտրոնը:

Ինչպես նշվում է զեկույցում, Մոսկվան, ամենայն հավանականությամբ, կխուսափի բացահայտ էսկալացիայից, որը կարող է հակառակ ազդեցությունն ունենալ հակառուսական տրամադրությունների բորբոքման առումով, սակայն Փաշինյանի մանևրելու հնարավորությունները սահմանափակելու համար կգործարկի լրատվամիջոցները, առցանց հարթակները, ընդդիմադիր գործիչներին և տնտեսական բնույթի նախազգուշացումները:

Փաշինյանի հաղթանակը չի հանգեցնի Ռուսաստանի հետ Հայաստանի տնտեսական կապերի խզմանը, սակայն, ամենայն հավանականությամբ, կարագացնի անվտանգության, դիվանագիտության և տնտեսության ոլորտներում Եվրոպական միության ու Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների դիվերսիֆիկացմանն ուղղված ջանքերը:

Միևնույն ժամանակ, ընտրություններում թույլ ստացած մանդատը կամ հետընտրական անկարգությունները լրացուցիչ հնարավորություններ կտան Մոսկվային, որով նա կկարողանա ցույց տալ թե ԵՄ-ի հետ մերձեցման կուրսն ապակայունացնող բնույթ ունի։