ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, որի ընթացքում քաղաքական գործիչներն անդրադարձել են Իրանի թեմային։ Այս մասին մայիսի 18-ին հայտնել է Axios պարբերականի լրագրող Բարակ Ռավիդը՝ հղում անելով իսրայելցի անանուն մի պաշտոնյայի։

«Թրամփը հեռախոսով խոսել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ և նրա հետ քննարկել Իրանի հարցը», — X սոցիալական ցանցում գրել է Ռավիդը։

Լրագրողի զրուցակիցը չի հստակեցրել կայացած զրույցի մանրամասները։