Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի բանակցությունները սկսվել են Պեկինում։

Չինաստան այցի ընթացքում Պուտինին ուղեկցում են ՌԴ հինգ փոխվարչապետներ, ութ նախարարներ, պետության ղեկավարի վարչակազմի և խոշոր բիզնեսի ներկայացուցիչներ։
Երկու երկրների առաջնորդները նախատեսում են քննարկել երկկողմ համագործակցության ողջ շրջանակը, ինչպես նաև առանցքային տարածաշրջանային և միջազգային հարցերը։
Մայիսի 20-ին Պուտինը ժամանել է Պեկինի Ժողովրդական մեծ դահլիճ։ Սի Ծինփինն անձամբ է դիմավորել Ռուսաստանի նախագահին։ Երկու երկրների առաջնորդները միմյանց ողջունել են ձեռքսեղմումով Տյանանմեն հրապարակում։ Հանդիսավոր արարողությանը մասնակցել են պատվո պահակախումբը, նվագախումբը և ծաղիկներով ու Ռուսաստանի և Չինաստանի դրոշներով երեխաները։


