Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Այս մասին հաղորդվում է Ադրբեջանի նախագահի X սոցիալական ցանցի էջում։

«Հեռախոսազրույցի ընթացքում մենք դիտարկել ենք Ադրբեջանի և Ֆրանսիայի միջև երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը և մտքեր փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։ Մենք քննարկել ենք նաև տարածաշրջանային և գլոբալ իրադարձությունները»,- ասվում է հրապարակման մեջ։