Red Eagles-ը ֆան ակումբը հայտարարություն է տարածել իր ֆեյսբուքյան էջում, որում մասնավորապես ասվում է. 

«Սիրելի հայեր, ինչպես արդեն գիտեք, հոկտեմբերի 11-ին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն ընդունում է Բուլղարիայի հավաքականին: Վաղը` հոկտեմբերի 10-ին, Բուլղարիայի հավաքականն ու իր երկրպագուները չարտերային թռիչքով ժամանելու են Երևան: Չմոռանալով նրանց կեղտոտ խաղը, երկրպագուների վիրավորական արտահայտությունները և մեր երկրպագուների հետ բախումները, վաղը, Հայաստանի ազգային հավաքականի Red Eagles ֆան ակումբը, որոշել է մեր հյուրերին ընդունել «գրկաբաց» և հենց օդանավակայանից նրան համար ստեղծել մղձվանջային մթնոլորտ:Ուստի, կոչ ենք անում բոլորին միանալ մեզ, վաղը ժամը 12.00-ից հավաքվում ենք օպերայի մոտ, որտեղից ժամը 13.00-ին կշարժվենք օդանավակայան: Red Eagles ֆան ակումբը հոգացել է բոլոր ցանկացողների տեղափոխման հարցը, և բոլոր ցանկացողներն անվճար մեզ հետ միասին կտեղափոխվեն օդանավակայան: Հա՞յ ես, ունե՞ս արժանապատվություն,սիրու՞մ ես մեր հավաքականն, ուրեմն միացիր մեզ ...»