Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մազահիր Փանահովը մամլո-կենֆերանսի ժամանակ հայտնել է ընտրությունների նախնական արդյունքները:

Ինչպես հաղորդում է АПА գործակալությունը Փանահովի խոսքերով 3947 ընտրատեղամասերից ստացած ձայների հաշվարկի համաձայն առաջին տեղում է Ենի Ազերբայջան կուսակցության ղեկավար Իլհամ Ալիևը քվեարկության ձայների 84.73% ձայնով: 

Ընտրական ձայները տեղաբաշխվել են հետևյալ կերպ. 

Ջամիլ Հասանլի -5,27%
Իգբալ Աղազադե- 2,32%
Գուդրաթ Հասանգուլիև- 2.09%
Զահիդ Օրուջ- 1,48%
Իլյաս Իսմայիլով- 1,10%
Ֆարաջ Գուլիև- 0.87%
Արազ Ալիզադե- 0,88%
Սարդար Մամեդով- 0,63 %
Հաֆիզ Հաջիև- 0.66%

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ 80%-ից ավել ձայն հավաքած թեկնածուին կարելի է համարել ընտրություններում հաղթող: 

ԿԸՀ-ի նախագահի հայտարարությունից հետո Ադրբեջանի պետական հեռուստաընկերության եթերում հանդես է եկել Իլհամ Ալիևը, որի ընթացքում նա շնորհակալություն է հայտնել ընտրողներին:

Միաժամանակ Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդի նախագահ Ջամիլ Հասանլին հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ընտրությունները համարել է կեղծված:
Նա հայտնել է ամբողջ երկրում ընտրությունների մասայական և բացահայտ կեղծումների տեսությունների թվի մասին:

Ենթադրում է, որ արդեն այժմ կարելի է կասկածի տակ դնել ընտրությունների օրինականությունը: Դժբախտաբար իշխանությունները իշխանության շատ ներկայացուցիչներ մասնակցել են կեղծումներին, դարձել են ծանր հանցագործության իշխանության բռնազավթման:

«Ես հայտարարում եմ, որ կօգտագործեմ բոլոր օրինական միջոցները բնակչության ձայների պաշտպանության համար»,- հայտարարել է Հասանլին: