Օդի ջերմաստիճանը մայիսի 29-30-ն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով։

Երևանում մայիսի 29-30-ը՝ օրվա ընթացքում, մայիսի 31-ի գիշերը, հունիսի 1-ին և 2-ին՝ կեսօրից հետո, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Մայիսի 31-ի ցերեկը, հունիսի 1-ի և 2-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։